22/05/2026
Այսօր մեր դպրոցում հնչեց վերջին զանգը՝ լի հույզերով, ջերմությամբ ու երազանքներով։
Միջոցառումը վերածվել էր մի կախարդական տիեզերքի, որտեղ յուրաքանչյուր սովորող մի լուսավոր աստղ էր՝ իր անհատական փայլով, երազանքներով ու ապագայի ճանապարհով։
Աստղերի այդ գեղեցիկ համաստեղության մեջ ամեն ինչ խոսում էր սիրո, ընկերության, ծնողների անսահման նվիրումի ու մանկության ամենաթանկ հիշողությունների մասին։
Հուզիչ խոսքերը, ժպիտներն ու արցունքները դարձան գեղեցիկ ավարտ մի ճանապարհի, որն այսուհետ շարունակվելու է նոր հորիզոններում։
Թող մեր շրջանավարտների աստղերը միշտ վառ մնան կյանքի երկնակամարում՝ լուսավորելով իրենց ճանապարհն ու իրականացնելով ամենանվիրական երազանքները։ ✨
Դասղեկ` Գ. Փանոսյան 💙