19/03/2026
Վարձու աշխատողների համար ապահովագրավճարը հաշվարկվում է կախված աշխատավարձի չափից: Ապահովագրավճարի վճարման պարտավորությունը առաջանում 2025 թվականի դեկտեմբերից մեկից հաշվարկվակվող աշխատավարձի վրա:
2025-2026 թվականների վճարման ենթակա ապահովագրավճարի կարգը ու չափերը կարող եք գտնել աղյուսակ 1-ում։
Ապահովագրավարի պարտավորությունները տարածվում են այն աշխատողների վրա, ովքեր 2025 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ ստացել են 200,001 ՀՀ դրամ և ավել հաշվարկային (ներառյալ հարկերը) աշխատավարձ։ Անկախ նրանից, նրանք հետագա ամիսներում կստանան նվազ աշխատավարձ թե ոչ, առաջիկա 12 ամիսներում նրանք համարվելու են ապահովագրավճար կատարողներ։
Եթե նոյեմբեր ամսին աշխատողը չի ստացել 200,001 ՀՀ դրամ ու ավել աշխատավարձ, սակայն հետագա ամիսներից որևէ մեկում ստանում է, ապա համարվում է ապահովագրավճար կատարող այդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից։Եթե աշխատողը 2026 թվականի որևէ ամսվա ընթացքում ազատվում է աշխատանքից, ապա պարտավոր է պարտադիր ապահովագրավճարը կատարել ինքնուրույն։
Ըստ էության, վարձու աշխատողների համար ապահովագրավճարի գումարը կազմում է ամսական 10,800 ՀՀ դրամ, որը 200,001 – 500,000 հաշվարկային աշխատավարձի դեպքում նվազեցվում է դրոշմանիշային վճարի ու սոցիալական կրեդիտի հաշվին ու կազմելու է 300 ՀՀ դրամ 2025, 2026 թվականի համար: Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա 6,000 ՀՀ դրամը փոխհատուցվում է այն աշխատողներին, ովքեր չենք հանդիսանում սոցիալական փաթեթեի շահառու:
Ովքե՞ր են հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու – Այն անձինք, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում:
Երբ նայում ենք 500,001 – 1,000,000 հաշվարկային աշխատավարձը, ապա պարտադիր ապահովագրավճարը նվազեցվում է դրոշմանիշային վճարի հաշվին ու կազմում է 3,300 ՀՀ դրամ:
Իսկ արդեն 1,000,001 և ավել հաշվարկային աշխատավարձ ստացողները պարտավոր են վճարել պարտադիր ապահովագրավճարը ամբողջությամբ:
Մինչև 200,000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների համար պարտադիր ապահովագրավճարի վճարման պարտավորությունը գործելու է 2027 թվականի հունվարի մեկից։
Եկամտային հարկի հաշվարկներում պարտադիր ապահովագրավճարի մասով ինֆորմացիան չի արտացոլվելու: