Գյումրու Պոլիտեխնիկի Քոլեջ

Գյումրու Պոլիտեխնիկի  Քոլեջ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

10/07/2026

🎓 ՔՈԼԵՋԻՑ ԲՈՒՀ ԱՆՑՈՒՄ 2026

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է քոլեջից բուհ անցման մրցույթի դիմումների ընդունման մեկնարկի մասին։

📄 Դիմումների ընդունման ժամկետը՝
2026 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ, ժամը 9:00-ից 14:00։

📄 Մասնագիտությունների ցանկ՝ https://npuagb.am/hy/baccalaureate-hy/mijin-masnaget/

📄 Ընդունելության կարգ և անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://docs.google.com/document/d/1eoCCQjRWkrwKBAr8nu9Qar_qIEA3tK7P/edit?usp=sharing&ouid=105232993791208568519&rtpof=true&sd=true

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Պապոյանին՝ 094 88 15 00։

08/07/2026
08/07/2026
06/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։

Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։

🔸Ինչպես դիմել քոլեջ

Մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի դիմորդը hayt-college.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում-հայտը, որը ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև լուսանկար, կրթության վկայական։ Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։

🔸Միասնական մոտեցում

Մասնագիտական կրթության ոլորտում սահմանվել է նաև ընդունելության միասնական կարգավորում՝ անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից՝ բոլոր դիմորդների հայտերը կներկայացվեն նույն համակարգում, ինչը հնարավորություն կտա դիմորդներին մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ՄԿԿՏՀ) հայտադիմում ներկայացնելիս տեսնել տարբեր ՄՈՒՀ-երի ծառայություններն ու առաջարկվող որակավորումները և ունենալ այլընտրանք։

🔸Ընդունելության ժամկետներ

Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
✅ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00
✅ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00

🔸Ընդունելության պայմաններ

Ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ բացառությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ ոլորտային մասնագիտությունների։

🔸Ընդունելության արդյունքների ամփոփում

Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակում է ՄՈՒՀ-ը՝ տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո։

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/35

06/07/2026

📣 Հարգելի՛ դիմորդներ,

📌 Հայտնում ենք, որ հրապարակվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 2026 թվականի բակալավրի կրթական ծրագրով առկա ընդունելության «Գծագրություն» և «Կոմպոզիցիա» առարկաների հուլիսի 6-ի քննությունների արդյունքները։

📄 «Գծագրություն» առարկայի ամփոփագիրը՝ https://drive.google.com/file/d/1s-eqCCkP9DQsq4AJpnPXtILHvq8Wj283/view?usp=sharing

📄 «Կոմպոզիցիա» առարկայի ամփոփագիրը՝ https://drive.google.com/file/d/1g2VZZCo0Qpz4O1NeRCt_dzUq1DZ4oBVU/view?usp=sharing

‼ Բողոքարկման դիմումները կարող եք ներկայացնել 2026 թվականի հուլիսի 7-ին՝
- Գծագրություն՝ ժամը 10:00-ից
- Կոմպոզիցիա՝ ժամը 16:00-ից

Խնդրում ենք ներկայանալ անձնագրով և քննաթերթիկով։

30/06/2026

📍 ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը 2026–2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ մասնագետների։

Դասավանդման առարկաներ՝
▪️ Մոբայլ կիրառությունների մշակում
▪️ Մեծ տվյալների մշակման ալգորիթմներ
▪️ Օբյեկտակողմնորոշված ծրագրավորում
▪️ Տվյալագիտություն
▪️ Մոբայլ տեխնոլոգիաներ
▪️ Շինարարական մեքենաներ և փոքր մեքենայացման միջոցներ
▪️ Շինարարական նյութեր և իրեր
▪️ Շինարարական կոնստրուկցիաներ
▪️ Շինարարության տնտեսագիտություն
▪️ Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
▪️ Գեոդեզիական (երկրաբաշխական) աշխատանքներ

📩 Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի կադրերի բաժին կամ ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 03.07.2026 թ.

#ՀԱՊՀԳՄ #ԹափուրԱշխատատեղ #ԳործԿա

Հերթական գեղեցիկ հաջողությունը։​📢 Ուրախությամբ հայտնում ենք, որ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի քոլեջի ուսանողները ևս ակտիվորե...
26/06/2026

Հերթական գեղեցիկ հաջողությունը։
​📢 Ուրախությամբ հայտնում ենք, որ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի քոլեջի ուսանողները ևս ակտիվորեն միացան «Հոբելյարներն Աշխարհացույցում․ անվանիները մեր կողքին» ֆլեշմոբին և արժանացան շնորհակալագրերի։ 📜✨
​🤝 Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին արդյունավետ ու բովանդակալից համագործակցության համար։

​👨‍🏫 Դասախոս՝ բ.գ.թ., դոցենտ
Ն. Կարախանյան
​👨‍🎓 👩‍🎓 Մեր ակտիվ ուսանողները՝
🔹 Մանե Պնդուկյան (ԳՀՆ407Ք)
🔹 Էդգար Վարդանյան (ԳՀՏ502Ք)
🔹 Լիլիթ Ավետիսյան (ԳՀՆ507Ք)
🔹 Նարե Համբարձումյան (ԳՀՆ507Ք)
​Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։
VisualArmeniaFoundation

#ՎիզուալՀայաստանՀիմնադրամ
#ԱշխարհացույցիԴեսպաններ
#ՏարեդարձերըԱշխարհացույցում

28/05/2026

ՀԱՊՀ Գյումրու Պոլիտեխնիկի քոլեջը սիրով միանում է «Հոբելյարներն Աշխարհացույցում․ անվանիները մեր կողքին» ֆլեշմոբին։

Պատմությունը միայն անցյալ չէ։ Այն մեր կողքին է՝ մեր ընտրության, մեր մեկնաբանության, մեր ձայնի մեջ։
Այս ֆլեշմոբի նպատակն է վերաբացահայտել մեծերին նոր ձևով՝ ստեղծարար, վիզուալ և ազդեցիկ։

🎬 Ի՞նչ պետք է անել

✅️Մեծացնել
✅️Հավանել
✅️Տարածել

⭐ Եթե մեր հրապարակումը հավաքի 2000+ հավանում, մենք հնարավորություն կունենանք մասնակցելու առկա ձևաչափով դեսպան աշակերտների հետ հանդիպմանը։


#ՎիզուալՀայաստանՀիմնադրամ
#ԱշխարհացույցիԴեսպաններ
#ՏարեդարձերըԱշխարհացույցում

17/04/2026

Այսօր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի քոլեջի ուսանողները ճանաչողական այցով հյուրընկալվել էին «Չեխ-Արմ-Ինվեստ» կարի արտադրամասում։
​Այցի շրջանակներում ուսանողները՝
✅ Ծանոթացան արտադրամասի գործունեությանը և ժամանակակից սարքավորումներին,
✅ Ուսումնասիրեցին արտադրական ամբողջական գործընթացը,
✅ Տեղում ծանոթացան աշխատանքային պայմաններին և մասնագիտական նրբություններին։
​Նմանատիպ այցերը հիանալի հնարավորություն են տեսական գիտելիքները գործնական միջավայրում տեսնելու և ապագա գործատուների հետ կապ հաստատելու համար։
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch
#Գյումրի #ՈւսանողականԿյանք #ԱրտադրականԱյց #ՉեխԱրմԻնվեստ

Address

Մհեր Մկրտչյան 2
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:00 - 05:00
Tuesday 09:00 - 05:00
Wednesday 09:00 - 05:00
Thursday 09:00 - 05:00
Friday 09:00 - 05:00

Telephone

+37493320631

Alerts

Be the first to know and let us send you an email when Գյումրու Պոլիտեխնիկի Քոլեջ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գյումրու Պոլիտեխնիկի Քոլեջ:

Shortcuts

Share

Category