04/08/2026
Սիրելի՛ հարևաններ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր թաղամասում ևս մեկ գեղեցիկ բարեփոխում է իրականացվել, տեղադրվել են նոր մարզասարքեր (տուռնիկներ), որոնք այսուհետ հասանելի են բոլորիս։
Հրավիրում ենք բոլորիդ՝ մեծից փոքր, օգտվել մարզասարքերից, ակտիվ ժամանակ անցկացնել, առողջ ապրելակերպ վարել և ավելի հաճախ հավաքվել հարևաններով ընդհանուր բակում։
Միևնույն ժամանակ, եկեք բոլորս միասին հոգատար լինենք մեր գույքի նկատմամբ։ Չվնասենք այն և անտարբեր չանցնենք, եթե տեսնում ենք, որ որևէ մեկը վնասում կամ անփույթ է վերաբերվում։✌🏻
Սիրով ՝«Նորավան» Համայնքի կառավարող թիմ