23/05/2026
Սիրելի՛ հարևաններ և ընկերներ,
ուրախությամբ ուզում ենք կիսվել մեր Համայնքի ևս մեկ կարևոր ձեռքբերումով․ մենք դարձանք առաջին համատիրությունը, որն ունի սեփական էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանը։ Սա կարևոր քայլ է դեպի ավելի ժամանակակից, հարմարավետ և զարգացող Համայնք։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր այն ընկերներին և բնակիչներին, ովքեր անձնական միջոցներով աջակցեցին այս նախաձեռնության իրականացմանը։ Ձեր մասնակցությունն ու միասնական վերաբերմունքը հենց այն ուժն են, որի շնորհիվ նման նախագծերը դառնում են իրականություն։
Վստահ ենք, որ այսպիսի միասնականությամբ առաջիկայում էլ կկարողանանք կյանքի կոչել ավելի մեծ ու կարևոր ծրագրեր՝ մեր Համայնքը օրեցօր ավելի զարգացած և օրինակելի դարձնելով։
Հարգանքով՝
« Նորավան» Համայնքի կառավարող թիմ
#ՆորավանՀամայնք #բարեկեցիկկյանք