05/05/2026
▫️Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Parz Blour-ի և AC Marriott-ի հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը՝ ազդարարելով նոր փուլ նախագծի զարգացման մեջ։
Այս համագործակցությունը միտված է ստեղծելու ավելին, քան պարզապես բնակելի միջավայր․ այն ձևավորում է ժամանակակից, ամբողջական կենսակերպ՝ համադրելով բարձրակարգ սպասարկում, արդյունավետ կառավարման համակարգ և հյուրասիրության նոր մշակույթ Դիլիջան քաղաքի համար:
Համագործակցության շրջանակում նախատեսվում է ներդնել միջազգային կառավարման մոդելներ, ծառայությունների բարձր ստանդարտներ, որոնք կբարձրացնեն ինչպես նախագծի արժեքը, այնպես էլ դրա ներդրումային գրավչությունը։