25/08/2025
(Սեփականատեր)Վաճառվում է 71 քմ մակերեսով 3 սենյականոց, չբնակեցված, նորակառույց բնակարան Կոմիտասի 59 հասցեում՝ դիզայներական նախագծով վերանորոգված և ամբողջությամբ կահավորված։
Բնակարանը բաղկացած է երեք սենյակից՝ ընդարձակ հյուրասենյակ բաց խոհանոցի գոտիով, երկու ննջասենյակ, սանհանգույց և բաց պատշգամբ։
Կահույքն ու տեխնիկան պատրաստված են ամենաբարձրորակ նյութերից և ժամանակակից մոդելներից։ Բնակարանը հագեցած է ներկառուցված պահարաններով, նորագույն լուսավորական համակարգով և օդորակիչով։ Ներկառուցված խոհանոցը համալրված է բոլոր անհրաժեշտ բարձրակարգ սարքավորումներով։
Շենքը նորակառույց է, ունի բարեկարգ մուտք։ Շենքի առաջին հարկում գործում են մանկապարտեզ և բրենդային խանութներ։