Casa Blanca Luxury Compound

Casa Blanca Luxury Compound Casa Blanca exclusive compound-ը ներկայացնում է հարմարավետ առանձնատ?

☑ Առանձնատների կառուցման համար ընտրվել է Երևան քաղաքի էկոլոգիապես ամենամաքուր և անաղմուկ թաղամասերից մեկը` հյուսիս-արևմտյան հատվածը (Վահագնի էլիտար թաղամասի հարևանությամբ), որտեղից Երևանի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 10-15 րոպեում:
☑ Տեղանքի զարգացած ենթակառուցվածքներով ապահովված լինելը նվազագույնի է հասցնում քաղաքի կենտրոն հասնելու անհրաժեշտությունը (շրջապատում առկա են 5 դպրոց, 7 մանկապարտեզ, 5 սուպերմարկետ):
☑Նորաոճ այս առանձնատների թաղամասում նոր մոտեցմամբ և որակով են կատարվում բոլոր աշխատանքները:
☑ Շինարարությունը իրականացվում է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, տեխնիկական և որակական հսկողությունն իրականացվում է անկախ փորձագիտական կազմակերպությունների կողմից:
☑ Ապահովվում են շինությունների բարձր որակ, լանդշաֆտի եզակի դիզայն, նախադեպը չունեցող շահագործելի հարթ տանիք, մակերեսի գրագետ օգտագործում` առավելագույն շահեկան լուծումներով:
☑ Առաջարկվում է սեյսմակայուն անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխանող և շքեղ երկհարկ առաձնատների (325-350 ք. մ մակերեսով) համալիր, որոնցից յուրաքանչյուրին հատկացված է 500 ք. մ հողատարածք:
☑ Հավելյալ տրամադրվում է ավտոկայանատեղ` 2 մեքենայի համար: Շինությանը կից նախատեսվում են բաց լողավազան, ամառային հարմարավետ խոհանոց, բարեկարգ ու կանաչապատ բակային տարածք, որը շրջափակվում է բարձրորակ քարե պարսպով` դարբնեգործ լուծումներով: Առանձնատների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը:
☑ Ներքին հարդարումը և սանտեխնիկան ներկայացվում են ժամանակակից հատակագծային և ինտերիերային գրագետ լուծումներով, բնակելի մակերեսի տարածքի առավելագույն օգտագործմամբ:
☑ Առանձնատներն ունեն ջակուզի, արբանյակային ալեհավաք, ապահովված են ինտերնետային կապով:
☑ Այստեղ Դուք և Ձեր ընտանիքը կկարողանաք առանձնանալ քաղաքի աղմկոտ միջավայրից ու խցանումներից, վայելել մաքուր օդն ու հանգիստ միջավայրը` գտնվելով քաղաքում:
☑ Ձեզ ենք առաջարկում նաև առանձնատների անվտանգության վերահսկման և մաքրման աշխատանքների իրականացման ծառայություն:
☑ Ձեր հարմարավետ առանձնատունը շահագործման կհանձնվի 300 օրվա ընթացքում (պայմանագրի ստորագրման օրվանից), իսկ մեր պատվիրատուների համար նախատեսվում է վճարման ճկուն և անհատական մոտեցում:

Address

Աջափնյակ
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

00374 99 588 107

Alerts

Be the first to know and let us send you an email when Casa Blanca Luxury Compound posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Casa Blanca Luxury Compound:

Shortcuts

Share

Category