28/05/2026
Մեր հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները ձեր սիրելի ուտեստները պատրաստելու համար։ Անկախ նրանից՝ նախընտրում եք մանղալի վրա կրակով պատրաստված խորովածը, թե թոնրի մեջ եփված ավանդական համեղ ուտեստները, մեր ամառային խոհանոցը ձեր տրամադրության տակ է։
✨ Ինչ է սպասվում ձեզ.
🍗Համեղ հանգիստ. Հարմարավետ մանղալ, թոնիր և ընդարձակ ամառային խոհանոց։
🏞️Տաղավար. Մինչև 25-30 հոգու համար նախատեսված ընդարձակ տաղավար՝ լճի անկրկնելի տեսարանով։
🏡 Գիշերակաց և հարմարավետություն. Հիանալի ժամանակ անցկացնելուց հետո կարող եք հանգստանալ մեր բոլոր հարմարություններով օժտված տնակում։
🏕️Մեծ բակ. Խաղահրապարակ և ընդարձակ կանաչապատ բակ՝ ձեր երեխաների և ընտանեկան զբոսանքների համար։
Բարի ախորժակ և հաճելի հանգիստ մեր լճափնյա հյուրընկալ հարկի տակ։