Dilijan Youth Eco-Patrol

Dilijan Youth Eco-Patrol Էկոմշակույթի ձևավորում էկոկրթության և էկոդաստիարակության միջոցով։

20/07/2026

🌍 Միացի՛ր «Համայնքներից դեպի COP17․ երիտասարդները՝ հանուն կլիմայական գործողությունների» ծրագրին։

Եթե քեզ հետաքրքրում են կլիմայական հիմնախնդիրները, և ունես գաղափար, թե ինչպես կարելի է համայնքդ դարձնել ավելի կանաչ և կայուն, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն հրավիրում է 16–30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Համայնքներից դեպի COP17․ երիտասարդները՝ հանուն կլիմայական գործողությունների» ծրագրին։

📚 Ծրագրի ընթացքում դու հնարավորություն կունենաս՝

🍃 մասնակցելու կլիմայական փոփոխությունների, կլիմայական արդարության և կայուն զարգացման թեմաներով աշխատարանների,

🗺️ բացահայտելու և քարտեզագրելու քո համայնքի բնապահպանական ու կլիմայական մարտահրավերները,

💡 մենթորների աջակցությամբ մշակելու և իրականացնելու սեփական բնապահպանական նախաձեռնությունը,

📸 լուսանկարների, տեսանյութերի և անձնական պատմությունների միջոցով ներկայացնելու քո համայնքի կլիմայական պատմությունը,

🌍 ներկայացնելու երիտասարդների գաղափարներն ու նախաձեռնությունները COP17-ին ընդառաջ իրականացվող միջոցառումներում։

📍 Ծրագիրն իրականացվելու է ՀԱԵ-ի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոններում․

📌 Երևան — հուլիսի 29 կամ 30
📌 Չարենցավան — հուլիսի 29 կամ 30
📌 Ծաղկաձոր — օգոստոսի 3 կամ 4
📌 Վայք — օգոստոսի 3 կամ 4

📝 Գրանցման հղումը՝ https://forms.gle/LkVQghtS6tK7CkyaA

⏳ Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 26։

--------
🤝 Ծրագիրն իրականացվում է Heinrich Böll Stiftung Yerevan -ի հետ համագործակցությամբ:

27/01/2026
10/12/2025

2025թ․ դեկտեմբերի 9-ին Քենիայում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում ներկայացվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժ....

Հասարակագիտություն առարկայից "Մարդ-բնություն" թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի ...
26/11/2025

Հասարակագիտություն առարկայից "Մարդ-բնություն" թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ "Գ" դասարանի աշակերտները մաքրման աշխատանքներ կատարեցին մոտակա անտառում։ Ցավալի է, բայց փաստ, որ թեմայի կարևորությունն առավել ընդգծվեց այժմյան դիլիջանյան անտառային հրդեհների համատեքստում։ Նախագծի ղեկավար՝ Մ․ Հովնանյան

26/11/2025

Բնապահպանի տունը հայտարարություն է տարածել. «Հեռախոսահամարը` 093265576Դիլիջանի հրդեհների դեմ պայքարելու համար հավաքում ենք կամավորների խումբ։... | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորությո....

26/11/2025

Address

Kalinin/87/20
Dilijan
3901

Telephone

+37499767557

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dilijan Youth Eco-Patrol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dilijan Youth Eco-Patrol:

Share

Category