Project Realty - Պրոյեկտ Անշարժ Գույքի Գործակալություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Project Realty - Պրոյեկտ Անշարժ Գույքի Գործակալություն

Project Realty - Պրոյեկտ Անշարժ Գույքի Գործակալություն 🏘 Անշարժ գույքի առք, վաճառք, վարձակալություն
📋 Գործարքները ուղեկցվում են մեր մասնագետների կողմից

10/10/2022
‼️ Թամանյան ‼️🏷 4 սենյակ 🏷 155.2 քմ 🏷 5/5 Հարկ ❗️Թամանյանակ Նախագիծ❗️Վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս (2 հարկանի) լուսա...
07/10/2022

‼️ Թամանյան ‼️

🏷 4 սենյակ
🏷 155.2 քմ
🏷 5/5 Հարկ

❗️Թամանյանակ Նախագիծ❗️

Վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս (2 հարկանի) լուսավոր ընդարձակ բնակարան` 155.2 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 5-րդ հարկում, Թամանյան փողոցում, Կասկադ համալիրի հարևանությամբ: Բնակարանը բարձրորակ նյութերով եվրո վերանորոգված է, ինտերիերն իրականացված է ասիմետրիկ կրեատիվ լուծումներով, առաստաղները` Գույնզգույն ձևավոր վիտաժներով, կահավորված է թանկարժեք կահավորանքով, ապահովված է կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և քարով: Բաց պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի Կասկադ համալիր: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, ներկառուցված պահարաններ, 1 սանհանգույց, 1 բաց պատշգամբ, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 1 սանհանգույց, լվացքի սենյակ և բաց պատշգամբ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրարժեք սանտեխնիկայով, կա ջակուզի և լոգախցիկ: Շենքն ունի բարձր առաստաղներ, տեղադրված է դոմոֆոն: Հարևանությամբ են գտնվում լավագույն սրճարանները և ժամանցի վայրերը:

‼️Թումանյան‼️Ստալինյան նախագիծ🏷4 սենյակ 🏷147քմ 🏷4/4 հարկ Թումանյան փողոցում, Վ. Բրյուսովի համալսարանի հարևանությամբ վաճա...
30/09/2022

‼️Թումանյան‼️

Ստալինյան նախագիծ

🏷4 սենյակ
🏷147քմ
🏷4/4 հարկ

Թումանյան փողոցում, Վ. Բրյուսովի համալսարանի հարևանությամբ վաճառվում է 4 սենյականոց` 147 քմ մակերեսով լուսավոր և հարմարավետ բնակարան, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Շենքն ունի բետոնե ծածկեր և բարձր առաստաղներ` 3.2 մ: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները նորաոճ կահավորված են, համալրված են անհրաժեշտ գույքով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` դեպի փողոց նայող տեսարանով: Հարևանությամբ է Օպերայի և բալետի թատրոնը, բազմաթիվ խանութներ և ժամանցի վայրեր: Վաճառվում է ամբողջ գույքով:

30/09/2022

1SQ.Realty հարթակում գրանցված են անշարժ գույքի լավագույն գործակալությունները։ Եվ մենք սիրով շարունակում ենք ներկայացնել նրանց ⬇

Project Realty - Պրոյեկտ Անշարժ Գույքի Գործակալություն -ը առաջարկում է իր պրոֆեսիոնալ ծառայությունները Երևանում՝ անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության ոլորտում:

Կարևորելով թե՛ գնորդների, թե՛ վաճառողների գոհունակությունը, ընկերությունը յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական մոտեցում 💯

Մ. Բաղրամյան պող. 59🔹️ 4 սենյակ🔹️ 120 մ²🔹️ Նորակառույց 🔹️ հարկ 13/16 🔷️  320,000$ ☎️ 077 882889✔️ Կապիտալ վերանորոգված ✔...
26/09/2022

Մ. Բաղրամյան պող. 59
🔹️ 4 սենյակ
🔹️ 120 մ²
🔹️ Նորակառույց
🔹️ հարկ 13/16
🔷️ 320,000$
☎️ 077 882889

✔️ Կապիտալ վերանորոգված
✔️ Երկաթե մուտքի դուռ
✔️ Եվրո պատուհաններ
✔️ Կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր
✔️ Ննջարանները արևկողմ են, նորաոճ կահավորումով
✔️ Կա 2 սանհանգույց, երեսպատված բարձրորակ սալիկներով, կա լոգախցիկ, վաննա
✔️ Զգեստասենյակ
✔️ Բոլոր սենյակներից կա ելք դեպքի երկար, ընդարձակ բաց պատշգամբ
✔️ Շենքում գործում է անխափան վերելակներ
✔️ Շրջակայքում կա պոլիկլինիկա, դպրոց, մանկապարտեզ, անհրաժեշտ խանութներ

 #ԳՈՐԾԿԱ ԳՈՐԾԱԿԱԼԻ-22-35 տարեկան-Հայերենի, ռուսերենի իմացությամբ -Կիրթ և հստակ խոսք-Կազմակերպչական և բանակցություններ վա...
24/09/2022

#ԳՈՐԾԿԱ ԳՈՐԾԱԿԱԼԻ

-22-35 տարեկան
-Հայերենի, ռուսերենի իմացությամբ
-Կիրթ և հստակ խոսք
-Կազմակերպչական և բանակցություններ վարելու հմտություններ
-Ճշտապահություն, ժամանակի ճիշտ կառավարում

Պարտականություններ
🔹️Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
🔹️Անշարժ գույքի հետ կապված տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում
🔹️Գույքի ցուցադրություն
🔹️Հաճխորդների հետ կապի մշտական պահպանում
🔹️ Վարել բանակցություններ
Աշխատանքային փորձը, մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն

ՇՏԱՊ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ⌛️185,000 $ #թումանյանփողոց ✅️ 74 քմ✅️ 2 սենյակ✅️ 4/5 հարկՄանրամասների համար գրեք📥
22/09/2022

ՇՏԱՊ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ⌛️
185,000 $
#թումանյանփողոց
✅️ 74 քմ
✅️ 2 սենյակ
✅️ 4/5 հարկ
Մանրամասների համար գրեք📥

‼️ Վերին Անտառային‼️🏷 3 սենյակ 🏷 132 քմ 🏷 5/5 հարկ ❗️ Նորակառույց ❗️Վաճառվում է ֆանտաստիկ 3 սենյականոց բնակարան Երևանի կ...
19/09/2022

‼️ Վերին Անտառային‼️

🏷 3 սենյակ
🏷 132 քմ
🏷 5/5 հարկ

❗️ Նորակառույց ❗️

Վաճառվում է ֆանտաստիկ 3 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում (Կասկադ Հիլզ համալիր) : Բնակարանն ունի ընդարձակ ժամանակակից ինտերիեր, հագեցած է բարձրորակ գույք տեխնիկայով, առակ է. Աման լվացող մեքենա, օդորակիչ, լվացքի/չորանոց, ռոբոտ փոշեկուլ, Bluetooth բարձրախոս, Wi-Fi և բոլոր հարմարությունները բնակվելու համար։ Բնակարանը զարդարված է ժամանակակից նկարիչների արվեստի գործերով։ Ունի նաև գեղեցիկ պատշգամբ, որը նայում է քաղաքի կենտրոնին։ Բնակարանը գտնվում է փակ բնակելի համալիրում, Կասկադ համալիրից, Ռիո Մոլ առևտրի կենտրոնից, Սիրահարների այգուց և Բաղրամյան մետրոյի կայարանից 5 րոպե ոտքով։
Շենքն ունի՝ բաց լողավազան, շուրջօրյա անվտանգություն, մաքրման ծառայություն, մարզասրահ,
մանկական խաղահրապարակ, բացօթյա կայանատեղի, գեղեցիկ կանաչ այգի, միջոցառումների սրահ, մինի ֆուտբոլի դաշտ:

‼️Ե.Կողբացի‼️🏷3 սենյակ 🏷100 քմ 🏷9/11 հարկ Ե. Կողբացի և Ամիրյան փողոցների խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան,...
17/09/2022

‼️Ե.Կողբացի‼️

🏷3 սենյակ
🏷100 քմ
🏷9/11 հարկ

Ե. Կողբացի և Ամիրյան փողոցների խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 քմ.: Այն գտնվում է 11 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Բնակարանը կահավորված է և ապահովված է ժամանակակից տեխնիկայով: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ: Վաճառվում է կահույքի հետ միասին:

‼️Վերին Անտառային‼️🏷 3 սենյակ 🏷 122 քմ մակերես 🏷 10/15 հարկ ❗️ Նորակառույց ❗️Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 ս...
16/09/2022

‼️Վերին Անտառային‼️

🏷 3 սենյակ
🏷 122 քմ մակերես
🏷 10/15 հարկ

❗️ Նորակառույց ❗️

Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ ու լուսավոր մոդեռն նորոգված բնակարան` 122 քմ մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում, 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը գեղեցիկ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Տեղադրված են հատակից մինչև առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, տարածքը հագեցած է գեղեցիկ լուսավորությամբ։ Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով։ Սենյակները նրբաճաշակ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր կենցաղային պարագաներով: Առկա է 2 զգեստասենյակ, 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են քաղաքի գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ, ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի։ Թաղամասը բարեկարգ է և մշտապես խնամվում է, ոտքով կենտրոն և ժամանցի վայրեր կարելի է հասնել 7-8 րոպեյում:

Address

Բայրոն 6
Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 12:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Project Realty - Պրոյեկտ Անշարժ Գույքի Գործակալություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category