25/09/2026
Լանդշաֆտի արվեստը՝ մանրուքների մեջ
Khakhamyan Heritage-ի մոտեցումն ընդգծում է տեղանքի առանձնահատկություններն ու մարդու առօրյայի հետ դրա բնական կապը։
Amanoo-ի լանդշաֆտը այս մոտեցման արտահայտումն է։
Նախագծման ընթացքում հաշվի է առնվել ոչ միայն բուսատեսակների ընտրությունը, այլև դրանց տեղադրությունը՝ տարածքի տեսարանները, տարվա տարբեր եղանակներին միջավայրի փոփոխությունը և այն, ինչ բնակիչները տեսնելու են իրենց պատուհաններից ու ամենօրյա ճանապարհներից։
Ջրային միջավայրը՝ լճերից և ջրային ուղիներից մինչև ջրվեժներ ու փոքր առուներ, տարածքի կառուցվածքի անբաժանելի մասն է։ Ջուրը շարժվում է լանդշաֆտի միջով՝ կապելով դրա հատվածները և ստեղծելով պահեր, որտեղ բնությունը կարելի է տեսնել, լսել ու զգալ։
Բուսատեսակների բազմազանությունը նույնպես մտածված է։ Մշտադալար բույսերը պահպանում են լանդշաֆտի ամբողջական տեսքը տարվա ընթացքում, իսկ թխկին, կեչին, մագնոլիան ու սակուրան յուրաքանչյուր եղանակին փոխում են տարածքի գույնն ու տեսքը։ Պտղատու ծառերի բերքը սեզոնին հավաքվում և հյուրասիրվում է բնակիչներին՝ լանդշաֆտը դարձնելով առօրյա կյանքի բնական մասը։ Ջրաշուշանները, ուռենիները, թռչուններն ու փոքր կենդանական աշխարհը լրացնում են այդ կենդանի միջավայրը։
Amanoo-ի ընդհանուր տարածքները նախատեսված են առօրյայի տարբեր ռիթմերի համար։ Քայլուղիները միավորում են տարածքի հատվածները, իսկ սպորտի, համատեղ աշխատանքի և հանգստի գոտիները բնականորեն ներառված են լանդշաֆտի մեջ՝ ակտիվ պահերից մինչև առանձնացած ու խաղաղ միջավայրեր։
Սա Khakhamyan Heritage-ի պատասխանատու կառուցապատման մոտեցման մի մասն է՝ միջավայրը նախագծել որպես ամբողջություն, որտեղ ճարտարապետությունը, բնությունը և մարդու առօրյան ձևավորում են մեկ ամբողջական փորձառություն։