16/12/2024
Վաճառվում է 5 սենյականոց առանձնատուն Խուդյակովի փողոցում❣️
181.1 քմ մակերեսով լուսավոր և ընդարձակ առանձնատունը կառուցված է 888 քմ հողատարածքի վրա։ Առանձնատունը վերանորոգված է, արտաքինից երեսպատված է տրավերտինով, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին☺️
Տունը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լվացքի մեքենա, սառնարան, պահարաններ, բազմոց, բազկաթոռներ, հեռուստացույց և տեղաշարժվող բացօթյա լողավազան, որտեղ կարող եք վայելել ամառվա տաք օրերը, ինչպես նաև ընդարձակ տարածք ընտանեկան ուրախ հավաքույթների համար՝ մանղալով և այլ հարմարություններով, որոնք երեկոները ավելի հաճելի կդարձնեն✨
🚘 Առանձնատանը կից առկա է փակ ավտոկայանատեղի ավտոմատ շերտավարագույրով նախատեսված 2 մեքենայի համար և ընդարձակ բակային կանաչապատ տարածք պտղատու ծառերով🏡։ Իսկ դպրոցն ու մանկապարտեզը գտնվում են ընդամենը 5 րոպե հեռավորության վրա՝ ստեղծելով իդեալական պայմաններ ընտանեկան բնակության համար։