18/07/2023
Տուն ունենալը թվում է ժամանակատար և համակ ուշադրություն պահանջող դժվարին ուղի։ Դա այդպես է, քանի որ տան նախագծումն ու կառուցումը աշխատատար է, պահանջում է ուշադրություն յուրաքանչյուր դետալում՝ ընտանիքի ապահովության և հետագա խնդիրներից խուսափելու համար։
Օմի թիմը խնայում է հաճախորդի ժամանակը և համբերությունը՝ առաջարկելով արդեն իսկ պատրաստ նախագիծ։ Ômi -ի շնորհիվ խուսափում են ճարտարապետական նախագծման, ներքին հարդարանքի, կահավորման, ինչպես նաև շինարարական հոգսաշատ աշխատանքներից։
Ինչպե՞ս Ômi-ն կօգնի խնայել ժամանակ
1․ Ômi-ն բնակվելու համար պատրաստի տուն է, այն նախագծվել է ամենաարդիական տեխնոլոգիաների հիման վրա։ Կառուցվում է ընդամենը 1-2 ամսում և հողային աշխատանքների ավարտից հետո կարող է հավելյալ 2-3 շաբաթում մոնտաժվել տեղանքում։
2․ Ômi-ն հանձնվում է ամբողջովին կահավորված։ Կահույքը պատրաստվում է տան արտադրման հետևանքով առաջացած փայտի թեփից։ Ազատելով կահույքի գնման, տեղափոխման, տեղադրման հոգսերից և նվազագույնի հասցնում արտանետումները։
3․ Աշխատանքի ողջ ընթացքը կառավարվում է։ Սկսած հողային աշխատանքներից մինչ բանալիների հանձնումը Ômi-ի մասնագետները կարող են ուղեկցել։
Ի՞նչ առավելություններ ունի Ômi-ն
1․Ômi-ն կծառայի տասնամյակներ, օգտագործվող բարձրորակ և բնական նյութերը երաշխավորում են բարձր դիմացկունություն, էներգախնայողություն և սեյսմակայունություն։ Օգտագործվող փայտն ունի բարձր դիմացկունություն, հրդեհակայունություն, սեյսմակայունություն և դիմանում է Հայաստանի ցանկացած եղանակային պայմաններին։
2. Ômi տները նախատեսված են տեղադրման նույնիսկ դժվար հասանելի հողատարածքների համար։ Ômi-ի տեղադրումը հնարավոր է ցանկացած վայրում, որտեղ կարող հնարավոր է կառուցել հիմք։
3․ Ômi տները նախագծված են հյուրանոցային ստանդարտներին համապատասխան։ Այսպիսով, պատրաստ են լինել ամառային տնակ նաև հյուրերի համար, ովքեր ցանկանում են հանգիստ բնության գրկում։
Հարկ է նշել, որ հանգիստը բնության գրկում նվազեցնում է հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև անփոխարինելի է հոգեկան առողջության համար։ Ômi-ն նախատեսված է դառնալ իդեալական հանգրվան, որտեղ կկարողանան ամբողջովին լիցքաթափվել և վայելել շրջակա միջավայրը։