25/12/2023
Ի՞նչ ծառայություններ է մատուցում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ԲՀ-ի անօթևաններին տրամադրվող ժամանակավոր կացարանը՝ անօթևան անձանց խնամք և վերջիններիս հիմնական կարիքների հոգում
Մեր հիմնադրամը կենսական նշանակության ծառայություններ է մատուցում այն անձանց, որոնք հայտնվել են անօթևանության մեջ և զրկված են հիմնական կարիքները հոգալու միջոցներից։ Մեր շահառուներին անվճար տրամադրվում է կացարան, սնունդ, հագուստ, անկողնային և հիգիենիայի պարագաներ։ Մեր մասնագետների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցություն ստնալով՝ անօթևանների մոտ զարգանում է հմտություններ՝ լուծելու իրենց անօթևանության հիմնական պատճառները։ Բացի վերը նշվածներից, աջակցում ենք նաև անօթևան անձանց, որպեսզի վերջիններս գտնեն աշխատանք և ինտեգրվեն հասարակությանը։ Մեր կողմից տրամադրվող օգնությունը նպաստում է ոչ միայն անօթևանների բարեկեցությանը և առողջության բարելավմանը, այլ նաև նվազեցնում է նրանց կողմից տարբեր հիվանդությունների և վնասվածքների ձեռքբերման ռիսկը։
Ի՞նչ դրական ազդեցություն ունի մեր գործունեությունը հասարակության վրա՝ հանցագործությունների նվազում, հանրային առողջության բարելավում
Մեր կողմից անօթևան անձանց համար աջակցող և ապահով միջավայրի ստեղծումը և տրամադրումը օգնում է հանցագործությունների նվազեցմանը այն համայնքներում որտեղ նախկինում ապրել են տվյալ անօթևանները և որոնցից շատերը հնարավոր է զբաղվել են նաև տարբեր հանցագործություններով՝ գոյատևման նպատակով։ Պետք է նշվի, որ մեր կողմից տրամադրված ծառայությունների շնորհիվ, նվազում է նաև վարակիչ հիվանդությունների տարածումը անօթևանների կողմից հասարակության շրջանում։
Վերոնշվածներից բացի, անօթևան անձանց տրամադրվում է անվճար առաջին բուժօգնություն և՛ մեր կացարանում և՛ մեր հիմնադրամի անվճար բժշկական սպասարկման ուղեգրով այս խոցելի խավի անձինք ստանում են տարբեր բարձրակարգ բժշկական կենտրոններում անվճար բուժօգնության, բուժական միջամտության՝ այդ թվում անգամ սրտի ստենդավորման և տարբեր այլ բարդ վիրահատությունների հնարավորություն։