13/09/2026
Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները մասնակցել են Երևանի գրքի փառատոնի շրջանակներում Երևանում Ռուսական տան կողմից կազմակերպված ոգեշնչող միջոցառումներին։ Այս հանդիպումները ապագա մասնագետներին պարգևեցին վառ տպավորություններ և ուսման ու ընթերցանության մեծ խթան հանդիսացան։
Սեպտեմբերի 5-ին Ռուսական տունն իր դռներն բացեց առաջին կուրսի ուսանողների առջև։ Նրանց ուղեկցում էր ռուսաց լեզվի դասախոս Նատալյա Վլադիմիրովնա Պինչուկը։ Առաջին կուրսեցիները ներկա գտնվեցին գրող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Նեչիպորենկոյի հետաքրքրաշարժ դասախոսությանը՝ նվիրված Լոմոնոսովին, Մենդելեևին և Պուշկինին։ Դպրոցական տարիներից հայտնի մեծանուն գործիչների անունները բացահայտվեցին նոր կողմից՝ իրենց մարդկային ճակատագրերի, ընտանեկան պատմությունների և անսպասելի կենսագրական մանրամասների միջոցով։ Դասախոսությունը լսելը չափազանց հետաքրքիր էր։
Սեպտեմբերի 6-ին էստաֆետը փոխանցվեց ռուս-ֆրանս-գերմանական ամբիոնի վարիչ Նաիրա Սերգեևնա Միքայելյանին, ով միջոցառմանը եկել էր ուսանողների հաջորդ խմբի հետ։ Այս օրը երիտասարդները դարձան «Ռուսաց լեզվի ուսումնասիրությունն այսօր. „Համընդհանուր թելադրություն“ նախագծի անցյալն ու ապագան» խորագրով աշխույժ ու վառ քննարկման մասնակիցը։ Ուսանողներն անձամբ շփվեցին ժամանակակից հայտնի հեղինակներ Մարինա Մոսկվինայի, Զարինա Կանուկովայի և Դմիտրի Լագուտինի հետ։ Գրողները կիսվեցին իրենց վարպետության գաղտնիքներով, պատմեցին իմաստների որոնման մասին և նույնիսկ լսարանին ծանոթացրին հազվագյուտ բառերի հետ՝ կատակելով, թե որքան հրաշալի է զբոսնել արևոտ Երևանով։
Ուսանողները քոլեջ վերադարձան ոգեշնչման մեծ պաշարով, բարձր տրամադրությամբ և գլխավոր ցանկությամբ՝ որքան հնարավոր է շատ կարդալ, ճանաչել ու բացահայտել նոր գրական աշխարհներ։
Երևանի պետական հումանիտար քոլեջի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Երևանում Ռուսական տանը ջերմ ընդունելության, հրաշալի կազմակերպման և մեր երիտասարդության համար այսպիսի կարևոր, կենդանի ու խորը հանդիպումներ անցկացնելու համար։ Հույս ունենք շարունակելու այս գեղեցիկ համագործակցությունը։
Студенты Ереванского государственного гуманитарного колледжа посетили вдохновляющие мероприятия, организованные Русским домом в Ереване совместно с Ереванским книжным фестивалем. Эти встречи подарили будущим специалистам море ярких эмоций и мощный стимул к учебе и чтению.
5 сентября Русский дом распахнул свои двери для студентов первого курса. Ребят сопровождала преподаватель русского языка Пинчук Наталья Владимировна. Первокурсники посетили увлекательную лекцию писателя и доктора физико-математических наук Юрия Нечипоренко, посвященную Ломоносову, Менделееве и Пушкине. Знакомые со школьной скамьи имена великих людей России раскрылись с новой стороны — через их человеческие судьбы, семейные истории и неожиданные биографические детали. Слушать было невероятно интересно!
6 сентября эстафету переняла заведующая русско-франко-немецкой кафедрой Микаелян Наира Сергеевна, которая пришла на мероприятие со следующей группой студентов. В этот день ребята стали участниками живой и яркой дискуссии «Изучение русского языка сегодня. Прошлое и будущее проекта „Тотальный диктант“». Студенты лично пообщались со знаменитыми современными авторами — Мариной Москвиной, Зариной Кануковой и Дмитрием Лагутиным. Писатели делились секретами мастерства, рассказывали о поиске смыслов и даже познакомили аудиторию с редкими словами, весело рассуждая о том, как здорово «почкаться» по солнечному Еревану.
Студенты вернулись в колледж с огромным багажом вдохновения, отличным настроением и главным желанием — как можно больше читать, узнавать и открывать для себя новые литературные миры!
От лица всего Ереванского государственного гуманитарного колледжа мы выражаем искреннюю благодарность Русскому дому в Ереване за теплый прием, великолепную организацию и проведение столь значимых, живых и глубоких встреч для нашей молодежи! Надеемся на продолжение этого прекрасного сотрудничества.