30/05/2025
մասնակցեք #կանաչկենտրոնի զարգացմանը
💚 Գտնե՛նք և վայելե՛նք Կենտրոնի ամենականաչապատ պատշգամբային անկյունները:
✅ Փոքր քայլերով դեպի մեծ նպատակ` հանուն կանաչապատ գոտիների ավելացման և առողջ միջավայրի:
🌿 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Ամենաականաչապատ պատշգամբ» անվանակարգով:
📩 Մասնակցելու համար ուղարկե՛ք Ձեր պատշգամբի լուսանկարը, հասցեն, անուն-ազգանունը և հեռախոսահամարը [email protected] էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Կանաչ Կենտրոն»:
🏆 Ժյուրին կընտրի 10 լավագույնները, որոնք կներկայացվեն որպես օրինակելի նմուշներ և կստանան անակնկալ նվերներ: 🪴
Այլ մանրամասների համար, գրեք մեզ, սիրով կպատասխանենք:
🎨 Ստեղծագործության հեղինակ՝ նկարիչ Արարատ Մինասյան: