ForSale.am

ForSale.am art

17/04/2026
31/03/2026

Big news, Yerevan!✈️ Explore modern Dutch vibes or dive into Belgium’s iconic culture, chocolate and charm. Your next European adventure starts here!✨ www.wizzair.com

28/08/2025
Ամառային անվադողեր, 225/60 R18, 4 հատը 40 000
21/06/2025

Ամառային անվադողեր, 225/60 R18, 4 հատը 40 000

Վաճառվում են ամառային անվադողեր՝ 225/60 R18 չափսով։ Ունեն մոտավորապես 60% + մնացորդային մաշվածություն։ Գինը՝ 40,000 դրամ

03/12/2023
07/10/2023
29/09/2023

Բարերար, գործարար, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян-ի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցուցիչ է եւ ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական եւ մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի համար Ռուբենն այդքան մեծ ջանքեր է ներդրել, վերջին ութ տարիների ընթացքում արժանին է մատուցել եւ աջակցել նրանց, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար ամբողջ աշխարհում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը: Ճակատագրի հեգնանքով այժմ Ռուբենն ինքն է դարձել նույն հալածանքի զոհը, ինչպես այն հերոսները, որոնց նա փորձել է օգնել՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով:

Երբ ավելի քան մեկ տարի առաջ Ռուբենը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ՝ մինչեւ 10-ամսյա շրջափակումը, սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքի արգելափակումը եւ վերջին ռմբակոծությունները, նա արեց դա՝ գիտակցելով, թե որքան մեծ են ռիսկերը: Բայց նա վճռական էր՝ օգնելու խաղաղ լուծում գտնելու հակամարտությանը։

Ռուբենի ձերբակալությունը՝ մի մարդու, որն իր կյանքի վերջին 20 տարին նվիրել է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու գործին, արդար չէ: Սա զրկում է նրան իր հիմնարար իրավունքներից, ինչպես եւ տարածաշրջանում տասնյակ հազարավոր հայերի, որոնց հիմնարար իրավունքները ոտնահարվում են ամեն օր:

Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը: Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի նրան եւ ցույց տա իր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ նրա եւ տարածաշրջանի բոլոր հայերի իրավունքների. https://bit.ly/3FgtYtT

Ֆարթուն Ադան

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր

Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ

Ջամիլա Աֆղանի

2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանում Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ

Օսկար Արյաս

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Կոստա Ռիկայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Մարգարիտ Բարանկիցե

2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր

Լեյմա Գբովե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Արա Դարզի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

Միրզա Դինայի

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն

Շիրին Էբադի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Իրավապաշտպանների կենտրոնի հիմնադիր, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Իլվադ Էլման

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործառնությունների գծով տնօրեն

Գարեթ Էվանս

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ

Հինա Ջիլանի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Պակիստանի Գերագույն դատարանի փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ

Լուիզ Ռիչարդսոն

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

Մերի Ռոբինսոն

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Elders խմբի նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ

Էռնեստո Սեդիլյո

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Փոլ Փոլման

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն

Ջոն Փրենդերգասթ

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքների ակտիվիստ

Թոմ Քաթինա

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն

Դելե Օլոջեդե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Africa in the World գաղափարների փառատոնի հիմնադիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ForSale.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share