10/10/2026
ITIF – International Trade and Investment Forum՝ Red Bridge Yerevan-ում🇦🇲🌍
Red Bridge Yerevan-ը հյուրընկալել է միջազգային առևտրի և ներդրումների ֆորումի մասնակիցներին՝ դառնալով հայաստանյան արտադրողների և միջազգային գործարար համայնքի միջև համագործակցության կարևոր հարթակ։
Միջոցառման շրջանակում հայ արտադրողները ներկայացրել են իրենց արտադրանքը տարբեր երկրներից ժամանած գործարարներին՝ անցկացնելով B2B հանդիպումներ, քննարկելով հնարավոր գործընկերություններն ու հայկական արտադրանքի արտահանման հեռանկարները։
Red Bridge Yerevan-ի համար կարևոր է հյուրընկալել նախաձեռնություններ, որոնք նպաստում են գործարար կապերի ընդլայնմանն ու հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներ մուտք գործելուն🤝
Միջոցառման կազմակերպիչն էր Հայաստանի ներդրումային խորհուրդը (Investment Council of Armenia՝ IC Armenia)։
📍Red Bridge Yerevan. հանդիպումների, գաղափարների և նոր հնարավորությունների հասցե։