09/06/2025
Ներդրում, որը տեսանելի է:
Դուք փնտրում եք հուսալի և ժամանակին ավարտվող նորակառույց:
Ձեզ հետաքրքրում է՝ ինչու հենց այս թաղամասը, արդյոք արժեքը հիմնավորված է, որքանով է սա իրապես եկամտաբեր ներդրում։
Մենք հրավիրում ենք Ձեզ կարևոր երեկոյի՝ Նորք Մարաշի տանիք-տեռասսայում, որտեղ պատասխաններ կստանաք հենց նախագծերի ֆոնին։
📍 Վայր՝ բաց տանիք՝ հիասքանչ տեսարանով Նորք Մարաշում
📅 Ամսաթիվ՝ 21 հունիս
Ինչու արժե գալ
– Տեսնել ամեն ինչ սեփական աչքերով՝ բոլոր հինգ նախագծերը՝
Mountain Plaza, G.T. Building, Lusabac, Clubhouse, Monterosso որոնք գտնվում են միմյանց հարևանությամբ
– Լսել ոչ միայն արժեքների մասին, այլև ռազմավարություն՝
Նորք Մարաշը վերածվում է նոր բնակելի կենտրոնի. կքննարկենք թաղամասի զարգացումը, ենթակառուցվածքները և գների կանխատեսվող շարժը
– Վայելել հանգիստ մթնոլորտը՝ հյուրասիրություն, գինի և անհատական ուշադրություն
– Ստանալ հատուկ առաջարկներ, եթե որոշում կայացնեք ամրագրել բնակարան՝ միայն միջոցառման մասնակիցներին
Ում համար է այս հանդիպումը՝
Այն մարդկանց, ովքեր ներդրում են անում ոչ թե «քմահաճույքով», այլ հաշվարկով։
Ովքեր ուզում են ընտրել վստահությամբ, առանց ճնշման, առանց մոլորեցնող գովազդների։
📲 Մասնակցության համար գրեք՝
ինչ նախագծերն են Ձեզ հետաքրքրում և ուղարկեք Ձեր համարը՝
098 30 65 90
Մենք կապ կհաստատենք և տրամադրենք մանրամասներ։ Տեղերը սահմանափակ են։