Փորձագիտական խորհուրդ Գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Փորձագիտական խորհուրդ Գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն

Փորձագիտական խորհուրդ Գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն Self-regulating Partnership of Appraisers Expert Coucil
Саморегулируемый союз оценщиков

🏢 Ի՞նչ է ծախսային մոտեցումը գնահատման ոլորտումԱնշարժ գույքի գնահատման հիմնական մեթոդներից մեկը ծախսային մոտեցումն է։📌 Այ...
11/08/2026

🏢 Ի՞նչ է ծախսային մոտեցումը գնահատման ոլորտում
Անշարժ գույքի գնահատման հիմնական մեթոդներից մեկը ծախսային մոտեցումն է։
📌 Այն հիմնված է հետևյալ տրամաբանության վրա՝
գնորդը չի վճարի գույքի համար ավելին, քան նույն օգտակարությամբ նոր գույք ստեղծելու արժեքն է։
Բանաձևը
Արժեք = Հող + Կառույցի\ արժեք - Մաշվածություն
🔹 Ծախսային մոտեցման հիմնական փուլերը
1️⃣ Հողի արժեքի որոշում
Գնահատվում է հողամասի շուկայական արժեքը։
2️⃣ Կառույցի արժեքի հաշվարկ
Որոշվում է, թե որքան կարժենա նույն օգտակարությամբ շենք կառուցելը ներկայիս գներով։
3️⃣ Մաշվածության հաշվարկ
Հաշվի են առնվում՝
✔️ ֆիզիկական մաշվածությունը
✔️ ֆունկցիոնալ հնացումը
✔️ արտաքին ազդեցությունները
🔸 Մաշվածության տեսակները
🏚 Ֆիզիկական մաշվածություն — շենքի բնական հնացում ժամանակի ընթացքում։
📐 Ֆունկցիոնալ մաշվածություն — տեխնիկական կամ հատակագծային հնացած լուծումներ։
🌍 Արտաքին մաշվածություն — շրջակա միջավայրի կամ շուկայի բացասական ազդեցություն։
📍 Որտե՞ղ է կիրառվում
✅ Նորակառույց շենքեր
✅ Հատուկ նշանակության գույք
✅ Ապահովագրական գնահատումներ
✅ Գործարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ

Սիրելի՛ հայրենակիցներ,շնորհավորում ենք բոլորիս՝ այն հաստատ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստ...
05/07/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում ենք բոլորիս՝ այն հաստատ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը:

23/06/2026
18/06/2026

📅Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի շրջանակում քննարկվեցին գնահատման համակարգի կատարելագործմանն ուղղված ծրագրային աշխատանքները, ոլորտի զարգացման հեռանկարներն ու ռազմավարական ուղղությունները։ Ներկայացվեցին նաև Կադաստրի կոմիտեի կողմից մշակված՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական տուրքի մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները։

Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտեցին իրենց տեսակետները, ներկայացրին առաջարկներ և մասնագիտական եզրակացություններ՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի կառավարման բարելավմանը։

Մասնակիցները կարևորեցին նաև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդգծելով դրանց դերը ոլորտում արդյունավետ փոփոխությունների իրականացման և զարգացման նոր հնարավորությունների ձևավորման գործում։

04/06/2026

📢ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
📍Հունիսի 22-ին կանցկացվի գնահատողի մասնագիտական որակավորում
#որակավորում
#գնահատում
Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության հերթական որակավորումը։

📅Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ (մինչև ժամը 18:00-ն` աշխատանքային օրվա ավարտը):

✅Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով ( https://e-request.am ), անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ հասարակ գրավոր ձևով տրված կամ նոտարական կարգով վավերացրած լիազորագրի հիման վրա:

📑Որակավորման քննությունների հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում «www.cadastre.am», մասնավորապես՝ «Որակավորում» բաժնի «Գնահատում» ենթաբաժնի «Որակավորման քննություններ» հատվածում:

✅Դիմումի ձևը ներբեռնելու և այլ մանրամասների համար անցեք հղումով՝ https://www.cadastre.am/vacancies/767։

☀️Սիրելի՛  փոքրիկներ,Վայելե՛ք ձեր մանկությունը գիտելիքներով լի, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին:🎈Շնորհավո՜որ հուն...
01/06/2026

☀️Սիրելի՛ փոքրիկներ,

Վայելե՛ք ձեր մանկությունը գիտելիքներով լի, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին:🎈

Շնորհավո՜որ հունիսի 1🎉

Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: հ...
28/05/2026

Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: հարյուր յոթ տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, եւ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման:

Մաղթում ենք բոլորիս խաղաղ աշխատանք եւ պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր: Մաղթում ենք, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին։

❤Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

💙Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:

🧡Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին։

🏢 Ի՞նչ է ծախսային մոտեցումը գնահատման ոլորտումԱնշարժ գույքի գնահատման հիմնական մեթոդներից մեկը ծախսային մոտեցումն է։📌 Այ...
21/05/2026

🏢 Ի՞նչ է ծախսային մոտեցումը գնահատման ոլորտում

Անշարժ գույքի գնահատման հիմնական մեթոդներից մեկը ծախսային մոտեցումն է։

📌 Այն հիմնված է հետևյալ տրամաբանության վրա՝
գնորդը չի վճարի գույքի համար ավելին, քան նույն օգտակարությամբ նոր գույք ստեղծելու արժեքն է։

Բանաձևը

Արժեք = Հող + Կառույցի\ արժեք - Մաշվածություն

🔹 Ծախսային մոտեցման հիմնական փուլերը

1️⃣ Հողի արժեքի որոշում
Գնահատվում է հողամասի շուկայական արժեքը։

2️⃣ Կառույցի արժեքի հաշվարկ
Որոշվում է, թե որքան կարժենա նույն օգտակարությամբ շենք կառուցելը ներկայիս գներով։

3️⃣ Մաշվածության հաշվարկ
Հաշվի են առնվում՝

✔️ ֆիզիկական մաշվածությունը
✔️ ֆունկցիոնալ հնացումը
✔️ արտաքին ազդեցությունները

🔸 Մաշվածության տեսակները

🏚 Ֆիզիկական մաշվածություն — շենքի բնական հնացում ժամանակի ընթացքում։

📐 Ֆունկցիոնալ մաշվածություն — տեխնիկական կամ հատակագծային հնացած լուծումներ։

🌍 Արտաքին մաշվածություն — շրջակա միջավայրի կամ շուկայի բացասական ազդեցություն։

📍 Որտե՞ղ է կիրառվում

✅ Նորակառույց շենքեր
✅ Հատուկ նշանակության գույք
✅ Ապահովագրական գնահատումներ
✅ Գործարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ

Սիրելի՛ հայրենակիցներ,Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը: Սա, հիրա...
01/05/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 1-ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը և փառաբանում ազնիվ գործը:
Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է։ 🫶

Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ Դուք: Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում ենք, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր և արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով և խիզախումներով, որոնք լույս, ջերմություն և բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի:👨‍⚕️👩‍🏫👷‍♂️

🕊Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: ...
24/04/2026

🕊Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ։
Հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ` դառնալով սփյուռքահայություն: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները:

Մեր ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով՝ նաև նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:🙏

Address

Д. Анахт 23
Yerevan
0069

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Փորձագիտական խորհուրդ Գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share