04/07/2025
TOON EXPO MOSCOW 2025-ը Big Projects-ի թիմի կամքի, միասնականության ու անսահման էներգիայի արդյունքն էր 💪🔥
Երբ նպատակը հստակ է, դժվարությունները պարզապես հերթական քայլերն են ճանապարհին 🚀
Իսկ երբ այդ ճանապարհին ունես նվիրված թիմ, ամեն ինչ դառնում է հնարավոր 🤜🤛
TOON EXPO MOSCOW 2025-ը ոչ միայն անշարժ գույքի ձեռքբերման և ներդրումային հնարավորությունների բացառիկ հարթակ էր, այլև մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված Big Projects թիմի համառ ջանքերի շնորհիվ նոր իրականության ու չափանիշների արձանագրում։
Նախագծումից մինչև իրագործում՝ մեր թիմի յուրաքանչյուր անդամ ներդրեց իր փորձը, սրտացավությունն ու պրոֆեսիոնալիզմը՝ սկսած գործընկերային կապերի հաստատումից մինչև ցուցահանդեսային տարածքի յուրաքանչյուր միլիմետրանոց կազմակերպում 🤝
Ինչպես ասում ենք՝ "all served in the Big Projects way" 😉
Տասնյակ գործընկերներ, հարյուրավոր բանակցություններ, հազարավոր այցելուներ — բոլորը սպասարկվեցին կազմակերպված, մտածված և ջերմ մթնոլորտում, ինչպես միշտ 🥰
Մենք ապացուցեցինք, որ ոչ մի սահման, հեռավորություն և այլ խոչընդոտներ չեն կարող ազդել մեր մոտեցումների ու աշխատանքի որակի վրա 🧩
Մենք հստակ գիտենք՝ հաջողության հնարավոր է հասնել միայն թիմային աշխատանքով։
Իսկ մեր թիմակիցները ոչ միայն պարզապես աշխատում են միասին, այլև հոգ են տանում ընդհանուր գործի վերջնարդյունքի ու հաջողության համար 🌟
Շնորհակալ ենք մեր թիմակիցներին՝
🔹 հոգատարության,
🔹 բարեխղճության,
🔹 միասնականության,
🔹 հավատարմության,
🔹 ամեն մանրուքի հետևից գնալու պատրաստակամության համար։
Շարունակում ենք շարժվել առաջ՝ արդեն նոր նպատակներով և նոր բարձունքների պատրաստակամությամբ 📈
Առջևում TOON EXPO YEREVAN 2025-ն է 🎯
Չմոռանաք՝ think BIG 👊
#ցուցահանդեսներ #թիմ